«Լսարան 115»-ի երեք անդամ տուգանվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է «Լսարան 115»-ի երեք  անդամների: Դատավորը նման որոշում է ընդունել Թբիլիսիի երկաթուղու ղեկավարության դեմ ուղղված ցույցի ընթացքում ձերբակալված մասնակիցների հանդեպ:

Դատարանի որոշմամբ 100 լարիով տուգանվել է Իրակլի Կուպրաձեն, 300-ով՝ Ցոտնե Ցխվեդիանին, 400 լարի տուգանք էլ նշանակվել է Գիորգի Ջոխաձեին:

Կուպրաձեի խոսքով, անարդար դատավճիռ էր: Նրանք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: Տեղեկացնում է «news.ge»-ն:

Հիշեցնենք՝  2017 թվականի օգոստոսի 24-ի գիշերը «Վրաստանի երկաթգծի» մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ձերբակալվել են ցույցի 10 մասնակիցներ: Նրանք փորձել են մտնել երկաթգծի տարածք՝ պահանջելով «Վրաստանի երկաթգծի» ղեկավարության հրաժարականը:

Թողնել պատասխան