Ցույց կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Մուստաֆա Չաբուքի

Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում հունիսի 7-ին տեղի է ունեցել Մուստաֆա Էմրե Չաբուքին աջակցության ցույց: Ակցիայի մասնակիցները ուսումնական գործընթաց են բեմադրել և ցուցադրաբար ձեռնաշղթաներ կապել:

Մասնակիցների խոսքերով՝ նման գործողությամբ իրենք ցույց են տալիս, որ Մուստաֆա Էմրե Չաբուքի նկատմամբ ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը և Չաբուքը ներգրավված է եղել միայն ուսումնական գործընթացի մեջ:

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքը ձերբակալվել է: Պատճառը թուրքական կողմի պահանջն է եղել առ այն, որ Չաբուքն աջակցել է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած ահաբեկչական կազմակերպության գործունեությանը:

Ակցիային մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սևծովյան համալսարանի ուսանողներ և դասախոսներ:

Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան