Քաղաքային երթուղում ևս 100 MAN ավտոբուս կավելանա

Մինչև հուլիսի վերջ Թբիլիսիի փողոցներում ևս մոտ 100  եվրոպական չափանիշներին համապատասխան ավտոբուսներ կսկեն երթևեկել: Այս մասին հայտնում են Թբիլիսիի քաղաքային իշխանությունները:

Փոխքաղաքապետ Իրակլի Լեկվինաձեն ասել է, որ բոլոր ավտոբուսներն արդեն Թբիլիսի են հասել: Այժմ ընթացքի մեջ են մաքսազերծման և գրանցման ընթացակարգերը, զուգահեռաբար մայրաքաղաքի Դիղոմի շրջանում իրականացվում են հարային տրանսպորտի սպասարկման համար անհրաժեշտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, Թբիլիսիի քաղաքապետարանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ գնել է 143 նոր ավտոբուս: Ծրագրի ընդհանուր արժեքը 34 մլն եվրո է:

Ներկայումս Թբիլիսիի քաղաքային երթուղիներում գործում է մոտ 40 կապույտ ավտոբուս, որոնք սպասարկում են առավել ծանրաբեռնված երթուղիներից մի քանիսը՝ 61, 51, 37, 87: Ավտոբուսները ամբողջովին հարմարեցված են  սահմանափակ կարողություններով անձանց համար, աշխատում են բնական գազով:

Թողնել պատասխան