Օմբուդսմենը Աֆղանստանում հանդիպել է վրաստանցի զինծառայողներին

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ոչա Նանուաշվիլին հանդիպել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից վրաստանցի զինծառայողներին:

Նա զինծառայողներին հանդիպել է Քաբուլում առաքելության շտաբում, Քամիդ Կարզայի միջազգային օդանավակայանի և Բագրամ բազայում:  Օմբուդսմենը ծանոթացել է նրանց կեցության և աշխատանքային պայմաններին:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ  մի շարք հարցեր են  առանձնացվել, որոնք օմբուդսմենը կփոխանցի համապատասխան գերատեսչություններին:

Հանդիպմանը քննարկվել է նաև Աֆղանստանում գտնվող վրաստանցի զինծառայողների իրավունքներին ու նրանց բողոքների քննարկման առկա մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Թողնել պատասխան