«1+4», հաջողված պատմություններ. Ռոբերտ Քարտաշյան

roboՌոբերտ Քարտաշյանն է: Ամեն օր՝ երեկոյան ժամերին, տարածաշրջանային լրատվականների համար վրացերենից հայերեն սինխրոն թարգմանում է հանրային ալիքի «Մոամբե» լրատվական թողարկումը: Ռոբերտը Թբիլիսիից է, սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում,  ԲՈՒՀ ընդունվել է «1+4» ծրագրով: Շատերի կարծիքով այս ծրագիրը շրջանների ուսանողների համար է, ասում են՝ Թբիլիսիի ուսանողները վրացերեն, միեւնույն է, գիտեն. Ռոբերտն ապացուցում է հակառակը.

rob«Ես սովորել եմ հայկական դպրոցում (104-րդ հանր. խմբ.), որտեղ առաջին դասարանից շփումս բացառապես հայերի հետ է եղել, դպրոցում վրացերեն լեզվին հատկացված ժամերը երբեք բավարար չեն եղել լեզուն տիրապետելու համար»,-ասում է Ռոբերտը՝ հավելելով, որ «1+4» ծրագիրը նրան երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել՝ սովորել պետական լեզուն, ընդունվել իր համար ցանկալի ֆակուլտետը:

Ծրագիրը, սակայն, ըստ Ռոբերտի, ունի թերություններ. նա կարծում է, որ մեկ տարին բավական չէ լեզվին լիովին տիրապետելու համար։

«Քանի որ խմբերում բոլորը հայ են, շփվում են հայերենով, արդյունքում, եթե չաշխատեն իրենց վրա, վրացերեն չեն կարողանա սովորել»,-ասում է Քարտաշյանը։

Ժամանակի եւ շփման խնդիրը Ռոբերտի համար վերացավ արդեն իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում.

«Հայերենիս գիտելիքները փորձեցի ճիշտ օգտագործել, վրացերեն շատ բառեր եւ տերմիններ սովորել եմ վրաց-հայերեն բառարանի միջոցով, ինչի արդյունքում զգացի, որ տիրապետում եմ դրանց ե՛ւ հայերեն, ե՛ւ վրացերեն լեզուներով»։

Ինչ վերաբերում է իrob2նտեգրման գործընթացին, Ռոբերտը երբեւէ խտրականություն չի զգացել. Վրացի կուրսեցիներն օգնել են յուրաքանչյուր հարցում: Իր ընտրած մասնագիտությունից Ռոբերտը գոհ է, չնայած այն փաստին, որ զբաղվում է թարգմանչությամբ եւ լրագրությամբ.

«Որոշ ժամանակ քաղաքային դատարանում թարգմանում էի դատական նիստերը, ինձ համար դա նաեւ փորձ էր դատական գործընթացներին ծանոթանալու համար, համագործակցել եմ նաեւ ներքին գործերի նախարարության հետ»։

Մասնագիտական գիտելիքները Ռոբերտն արդեն կկարողանա օգտագործել «1+4» ծրագրի համար նախատեսված պրակտիկայի ծրագրի միջոցով.

rob3«Որոշեցի բաց չթողնել նման հնարավորությունը եւ դիմեցի ծրագրին. այս պահին պրակտիկա եմ անցնում Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարարությունում: Այստեղ կկարողանամ օգտագործել համալսարանում ստացած գիտելիքներս»։

Պրակտիկայից բացի, Ռոբերտը հայալեզու«Վրաստան FM» ռադիոկայանի լրատվական հաղորդումն է վարում: Աշխատում է նաեւ «Տարածաշրջանային հեռարձակող»-ում, որտեղ ռեգիոնալ հեռարձակող ընկերությունում՝ հայերով բնակեցված շրջաններում առաջին ալիքի լրատվական թողարկումը ներկայացնում է հայերենով:

«Այս ծրագիրն ընթանում է ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ, նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար: Չեմ համարում, որ լրագրությամբ եմ զբաղվում, սա թարգմանչություն է, որն արդեն իմ 2-րդ մասնագիտությունն է»։

Ռոբերտը պատրաստվում է շարունակել ուսումը՝ ընդունվելով մագիստրատուրա։

Թողնել պատասխան