Jnews. Գումբուրդոյում տուժածների թվում երեխա կա

Ախալքալաքից գործող Jnews գործակալությունը սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների ընթացքում տուժողների մասին տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ տուժել են թե գյուղի բնակիչներ, թե ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ 12 հոգի վնասվածքներ են ստացել, 6 ոստիկանության աշխատակից և 6 գյուղացի, որոնց թվում 10-ամյա մի տղա:

Գումբուրդոյում մարդկանց և ոստիկանների բախման հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանային հիվանդանոց են դիմել ոստիկանության 6 աշխատակից, այդ թվում Ախալքալաքի ոստիկանապետը: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տվյալներով, սեպտեմբերի 30-ին տեղի ունեցածից հետո, սկզբում ոստիկանության 4 աշխատակից է դիմել հիվանդանոց, իսկ ավելի ուշ ևս երկուսը: Նրանց վիճակը ծանր չի եղել, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ավելին կարդալ այստեղ

Թողնել պատասխան