Վրաստանը պատրաստվում է «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Վրաստանի մայրաքաղաքում  նոյեմբերի 28-29-ը կանցկացվի «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովը, որին մասնակցեն ավելի քան 60 երկրների շուրջ 2000 պատվիրակներ՝ ներկայացնելով 500 միջազգային ընկերություններ:

Վրաստանի վարչապետի հովանու ներքո անցկացվող համաժողովը կազմակերպվում է արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման  նախարարությունների  նախաձեռնությամբ։

էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ «Մետաքսի ճանապարհ» ֆորումը կարևոր առիթ է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացման համար:

«Համաժողովին կքննարկվեն այնպիսի արդիական հարցեր, ինչպիսին է առևտրի զարգացումը, թվային հաղորդակցությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, էներգետիկայի ոլորտում միջպետական կարողություններն ու երկրների ներդրումային ներուժը», -հայտնում են նախարարությունից։

Հայտարարությունում ասվում է նաև, որ Վրաստանը ոչ միայն քաղաքականապես սատարում է այդ նախաձեռնությանը, այլև զգալի պետական ներդրումներ է կատարում իր լոգիստիկ համակարգը ժամանակակից չափանիշներին հասցնելու ուղղությամբ:

«Նշանակալի է Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը, որը ամենակարճ ճանապարհն է Չինաստանի և Եվրոպայի միջև: Այսօր, ցամաքային տրանսպորտով Արևելյան Ասիայից մինչև Վրաստան կարելի է հասնել մինչև 10 օրում, իսկ եվրոպական որևէ նավահանգիստ՝ 5 օրում»,-ասված է հայտարարությունում:

Համաժողովին կներկայացվի բիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացվող  վրացական փորձը:

«Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողվն առաջին անգամ կազմակերպվել է  2015թ․, միջոցառմանը մասնակցել է 34 երկիր:

Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու ծավալը «Մետաքսի ճանապարհ»-ը տեղի  է ունենում երկու տարին մեկ:

Թողնել պատասխան