Բաթումիում լրագրող է մահացել

Բաթումիում, ճանապարհատրանսպորտային պատահարից  զոհվել է «Աջարա PS» և «TV-12» լրատվամիջոցների թղթակից, 23-ամյա Թամազ Քոբուլաձեն: Նախօրեին, հեռուստառեպորտաժի նկարահանումների ժամանակ  լրագրողին  հարվածել է երթուղայինը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Քոբուլաձեն  պետհամալսարանի ուսանող էր, զուգահեռ թղթակցում էր «Աջարա PS» թերթին, նաև  որպես օպերատոր աշխատում էր «TV-12» ՀԸ-ում: «Աջարա PS»-ի խմբագիր Ջեմալ Մեգրելիձեն ասել է, որ Քոբուլաձեն կիրակի աշխատանքային հանձնարարություն չէր ստացել, պարզապես որոշել էր  անկնկալ մատուցել խմբագրությանը՝ կիրակնօրյա հաղորդում պատրաստելով:

Թողնել պատասխան