Էլեկտրական ավտոմեքենաների թիվը աճել է. ՆԳՆ վիճակագրություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ 2017 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ Վրաստան է ներմուծվել 328 էլեկտրամեքենա և 9870 հիբրիդային ավտոմեքենա:

Վիճակագրության համաձայն՝ 2015-2016 թվականների համեմատ նմանատիպ ավտոմեքենաների ներմուծումը Վրաստանում զգալիորեն աճել է:

Մասնավորապես, ՆԳՆ տեղեկատվական վերլուծական դեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Վրաստան է ներկրվել 5 էլեկտրական ավտոմեքենա և 1317 հիբրիդ, իսկ 2016-ին՝ 34 էլեկտրական ավոտմեքենա և 5390 հիբրիդ:

«Ավտոտրանսպորտային միջոցների միասնական բազայում գրանցվելիս նշվում է վառելիքի տեսակը: Այն պարտադիր չէր մինչև 2013 թվականի սեպտեմբեր»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում:

Թողնել պատասխան