Թբիլիսիի օդի աղտոտվածութունը կվերահսկվի հատուկ կայանների միջոցով

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ  մայրաքաղաք Թբիլիսիի օդի աղտոտվածության վերահսկողությունը տեղի կունենա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կայանների միջոցով:

Ավտոմատ վերահսկման կայանների գործընթացին ծանոթացան Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին, Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տոշիո Կաիտանին  և այլ պաշտոնատար անձիք:

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարի խոսքով,  կայանը առցանց ռեժիմով կաշխատի 24 ժամ, և տեղեկատվությունը շրջակա միջավայրի ազգային գործակալություն  կփոխանցի ավտոմատ կերպով:

14393275_1147896931953172_785290612_o«Թբիլիսիի 3 կետերում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ տեղադրել ենք 3 կայաններ: Վերջիններս  իրական ժամանակում  սահմանում  և փոխանցում են այդ պահին օդի պարունակության մասին տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս վերլուծել իրավիճակն ու համեմատել այն մեր պատկերացումների հետ,  ձեռնարկել համապատասխան քայլեր: Շուտով կունենանք նաև տեղաշարժական լաբորատորիաներ»:

Կայանները որոշում են օդում  ածխածնի օքսիդների, ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդների, գետնամերձ օզոնի և նույնիսկ փոշու պարունակությունը:

Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կայանները տեղադրվել են Թբիլիսիի Վարկեթիլի, Կազբեկի և Ծերեթելի թաղամասերում:  Վերոնշյալ թաղամասերը  Նախարարույթունը ընտրել է, ճապոնացի ինժիներ գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը  օդի մաքրության վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով  բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացնում: Զուգահեռաբար իրականացվում են ինդիկատիվ չափումներ: Թբիլիսիի ավելի քան 100 կետերում չափվում է  օդի աղտոտվածության աստիճանը:  Տվյալները վերամշակվում են:

Թողնել պատասխան