Իշխանական վերնախավը դեռ չի արձագանքել «Ռուսթավի 2»-ի գործին. «Այսօր հանգստյան օր է»

«Վրաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել գերագույն դատարանի երեկվա կայացրած որոշմանը»: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: 

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ դեռ պարզ չէ, թե իշխանության վերնախում ինչպես կարձագանքեն միջազգային դիվանգետների ու հեղինակավոր ԶԼՄ-ների հայտարարություններին:

Կառավարության մամլո ծառայությունից «Ռուսթավի 2»-ին տեղեկացրել են՝  «այսօր հանգստյան օր է»: Հեռուստաընկերությունը եզրակացնում է՝ սպասելի է, որ կառավարության  ներկայացուցիչներն այսօր աշխատանքի ընդհանրապես չներկայանան:

Հիշեցնենք՝ Վրաստանում մարտի 3-ին նշվում է Մայրության տոնը։

Թողնել պատասխան