Վրաստանյան ՀԿ-ները ևս քննադատում են «Ռուuթավի 2»-ի գործով դատարանի որոշումը

Վրաստանի ոչ կառավարական 18 կազմակերպություն համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝  «Ռուuթավի 2»-ի գործով գերագույն դատարանի կայացրած որոշումը համարելով երկրի ժողովրդավարության զարգացմանն ուղղված հարված։

«Երեք ատյանների դատարանների կողմից քննված գործն ու վերջնական որոշումը որևէ աղերս չունի արդարադատության հետ։ Սա հաստատում է մեր այն կասկածը, որ որոշման կայացման հարցում եղել է կառավարության կոպիտ միջամտությունը»,-մասնավորապես ասված է շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:

Կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ երեկ ընդունված որոշումը, ըստ որի երկրի միակ ընդդիմադիր հեռուստաընկերությունը անցնում է մեկ այլ սեփականատիրոջ, սահմանափակում է մամուլի ազատությունն ու մամուլի բազմակարծությունը՝ վտանգ ներկայացնելով նաև երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին:

Թողնել պատասխան