ՄԱՇ-ը «Ռութավի 2»-ի հարցով քննարկում է անցկացրել

Վրաստանի «Ռութավի 2» հեռուստաընկերության հարակից տարածքում հավաքված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի ներկայացուցիչներն այսօր քննարկում են անցկացրել:  

Կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտնել է, որ հանդիպմանը մի շարք կաևոր որոշումներ են ընդունվել։ Նա տեղեկացրել է նաև, որ 14։00-ին հանդիպումները շարունակվելու են բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր դեմ են, որ երկրում ամեն ինչ  կենտրոնանա Բիձինա Իվիանիշվիլիի (իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ) ձեռքում։

Մելիայի կարծիքով, «Ռութավի 2»-ն ավելին է,  քան պարզապես մի կազմակերպություն. Այն տարբերվում է, այլընտրանքային կարծիք է առաջարկում, ինչը Բիձինա Իվանիշվիլիին չի հաջողվում վերահսկել:

Թողնել պատասխան