Վրաստանում համալսարանների թիվը պետք է կրճատել. ԿԳ նախարար

«Համալսարանների թիվը պետք է կրճատել»,- այս մասին «ինտերպրեսնյուս» լրատվականի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:

Նրա խոսքով, պետությունը պարտավոր է համալսարաններում գոյություն ունեցող խնդիրների մասին հայտնել դիմորդներին, ուսանողներին ու նրանց ծնողներին :

«Համալսարանների հետ կապված բազմաթիվ նոր մտահղացումներ ունենք, սակայն առաջինը որակի բարձրացման անհրաժեշտությունն է: Արդեն մեկնարկել է համալսարանների մոնիտորինգը, որը երկու տեսակի համալսարան է առանձնացնում։ Եթե մենք պարզենք, որ համալսարանին հնարավորություն տալու դեպքում  իրավիճակը կշտկվի, կանենք դա։ Սակայն, եթե հաջորդ մոնիտորինգը դրական շարժ չարձանագրի, տվյալ համալսարանը կզրկվի նոր ընդունելություն կազմակերպելու իրավունքից: Թիվ չեմ նշի, սակայն կասեմ, որ  համալսարանների  թիվը նվազելու է»,- նշել է նախարարը:

Թողնել պատասխան