«Ռուսթավի 2»-ի կողմից ՄԻԵԴ հավելյալ փաստաթղթեր կուղարկվեն

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փաստաբանները Ստրասբուրգ հավելյալ փաստաթղթեր կուղարկեն, որոնք անհրաժեշտ են վճռի դադարեցման մեխանիզմը երկարաձգելու համար:

Հեռուստանկերության փաստաբան Թամթա Մուրադիշվիլին հայտնել է, որ այդ փաստաթղթերի շարքում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի, Վրաստանի նախագահի, հասարակական սեկտորի, քաղաքական կուսակցությունների և մեդիայի հայտարարությունները, ինչպես նաև ընկերություն իրավաբանների դիրքորոշումն այն մասով, թե որքան կարևոր է Վրաստանի գերագույն դատարանի որոշման կասեցումը:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգի կողմից Վրաստանի գերագույն դատարանի կայացրած վճռի ժամանակավոր կասեցման վերջնաժամկետը մարտի 8-ն է:

Թողնել պատասխան