Նախագահի հետ հանդիպում տեղի չի ունենա. Չուգոշվիլի

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին  կարծում է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի հետ հանդիպում տեղի չի ունենա։ Թեև, նրա խոսքով, երկրի ղեկավարի հետ հանդիպելու ցանկություն բազմիցս են հայտնել։

«Պատճառները չեմ կարող ասել: Լավ կլիներ, որ նախագահը հաշվի առներ նկատառումները, քան որ այդ դեպքում վետոն հաղթահարելու անհրաժեշտություն չէր լինի և փաստաթղթում երկու կարևոր փոփոխություն կմտցվեր»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

Բացի այդ, Չուգոշվիլիի գնահատմամբ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջնական զեկույցը գրեթե չի տարբերվելու նախորդից։

Թողնել պատասխան