ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ավարտվեց Վրաստանի վերաբերյալ առանց կոնկրետ որոշում ընդունելու. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանի վերաբերյալ արված գնահատականներին:

Սաակաշվիլիի կարծիքով գագաթնաժողովն ավարտվել է Վրաստանի վերաբերյալ առանց կոնկրետ որոշում ընդունելու: Ասվել է, որ Վրաստանը, անպայման, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ըստ Սաակաշվիլիի՝ սա բավարար չէր և անհրաժեշտ էր ընդունել գործողությունների ծրագիր:

Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է տեսահոլովակ, որտեղ հայտնում է իր ափսոսանքը, որ Վրաստանը, ինչպես Ուկրաինան, չի շեշտվել ԱՄՆ-ի նախագահի կողմից: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ո՛չ ԱՄՆ-ի նախագահի և ո՛չ էլ աշխարհի առաջնորդների մեղավորությունն է: Նա մեղադրում է Բիձինա Իվանիշվիլիին՝ միջազգային մակարդակից Վրաստանի հարցը հանելու համար: Սաակաշվիլիի համոզմամբ՝ կատարվածը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրանքի արդյունքն է, որն իրականացրել են նախկին վարչապետը և «Վրացական երազանքի» առաջնորդը:

Թողնել պատասխան