Նոր թունելն անխափան երթևեկություն կապահովի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դարիալի կիրճում երթևեկությունը մեկ տարի հետո այլևս կախված չի լինի եղանակային պայմաններից: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ ճանապարհահատվածում 2 կիլոմետրանոց թունել է կառուցվում:

Դարիալի և Դևդորակի կիրճերի հատման վայրում` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ ճանապարհահատվածում, մոտ 2 կմ երկարությամբ թունելի շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա ժամանակներում: Վրաստանի ավտոճանապարհների վարչության տեղեկատվությամբ, ծրագրի արժեքը կազմում է 47.2 մլն լարի, որը ֆինանսավորվելու է Վրաստանի պետական բյուջեից: Շինարարական աշխատանքները տևելու են 12 ամիս:

Այժմ թունելի նախագծային աշխատանքներն են տարվում, որն իրականացնում է «Փերի» ՍՊԸ-ն:

Նշենք, որ Դարիալի կիրճում վերջին տարիներին բնական աղետներ են լինում, ինչը վտանգ է ներկայացնում ուղևորների համար, ինչպես նաև խափանվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը:

Թողնել պատասխան