Ռուս-վրացական սահմանին բեռնատարների համար կայանատեղի է կառուցվելու

Ստեփանծմինդա գյուղում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, 700 բեռնատարի համար նախատեսված ավտոկայանատեղի կկառուցվի:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի սեփականության ազգային գործակալությունը: Այս նպատակով 69,7 հազար քմ հողատարածք է հատկացվել: Ստեփանծմինդայի ավտոճանապարհը Կազբեգի-Վերին Լարս անցակետի միջոցով Վրաստանը ՌԴ-ին կապող միակ ճանապարհն է: Ձմռան ընթացքում մշտապես առաջանում է սառցահոսքի ու մերկասառույց վտանգ, ինչի պատճառով մեքենաները հաճախ ստիպված են լինում սպասել:

Գործակալության կողմից աճուրդի է հանվել 69,7 հազար քմ տարածքը՝ 20 տարվա օգտագործման իրավունքով, աճուրդի նախնական գինը 21 հազար լարի է:

Հաղթողը պետք է 700 ավտոկայանատեղ կառուցի՝ նվազագույնը 600 հազար լարի ներդրմամբ: Բացի ավտոկայանատեղիից, պետք է կառուցվեն նաև սննդի կետեր, վարորդների աշխատակիցների համար նախատեսված հանգստի սենյակներ:

Նյութը՝ sputnik.georgia-ի

Թողնել պատասխան