Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը անվճար նույնականացման քարտ (ID) ստանալու հնարավորություն կլինի

Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ որոշ կարգավիճակ ունեցող քաղաքացիներ անվճար նույնականացման քարտ (ID) ստանալու հնարավորություն կունենան:

Նույնականացման քարտի սահմանված վճարումներից կազատվեն նրանք, ովքեր մինչ օրս չեն ունեցել հանրապետության քաղաքացու անձը հաստատող որեւէ փաստաթուղթ։ Այդ թվում են նաև մինչև նոյեմբերի 1-ը 18 տարին լրացած քաղաքացիները, նրանք, որոնց անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարները վատ որակ ունեն կամ չեն պահվում տվյալների բազայում։

Հնարավորությունից կարող են օգտվել նաև գրանցումից հանված այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը կգրանցվեն նոր հասցեներում, Վրաստանի բռնագրավված տարածքներում գրանցվածները, ովքեր չունեն ներքին տեղահանված անձանց կարգավիճակ կամ նրանց նույնականացման քարտը չեղյալ է հայտարարվել։

Սահմանված ժամկետում անվճար նույնականացման քարտ ստանալու համար պետք է դիմել Արդարադատության տուն։

Թողնել պատասխան