Ապօրինի ծառահատումներ Սամցխե-Ջավախեթիում

«Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները 2017 թվականի դեկտեմբերին ապօրինի ծառահատում իրականացնող 37 քաղաքացու են բացահայտել»,- այս մասին ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Առկա տեղեկատվությամբ, հիշյալ հանցանքը ենթադրում է տուգանք կամ 3 տարի ժամկետով ազատազրկում։

Իրավապահները Բորջոմիի, Ադիգենի և Ախալցիխեի շրջաններում ապօրինի ծառահատումներ իրականացրած անձանց ավտոմեքենաներից առգրավել են մեծ քանակությամբ փայտանյութեր: Ապօրինի փայտանյութերով 31 ավտոմեքենա և 6 արտադրամաս է հայտնաբերվել:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Թողնել պատասխան