Վրաստանի համար ազատ մուտք ունեցող երկրների թիվը հասել է 95-ի

Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի երկրների թվին ավելացել են ևս 15-ը: Լուրը հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Այս պահին Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 67 երկիր: Վրաստան առանց վիզայի մուտքի իրավունք ունեն 95 երկրների քաղաքացիները, այդ թվում նաև Ռուսաստանի, Վրաստանը, Ռուսաստանի հետ միակողմանի չեղարկել է վիզային ռեժիմը: Ըստ Արտգործանախարարության՝ Վրաստանի համար ազատ երկրների շարքին ավելացել են Բոլիվիան, Գվատեմալան, Գրենադան, Դոմինիկյան հանրապետությունը, Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Սեն Կիտսը և Նեվիսը, Սենտ Լյուսիան, Սուրինամը, Հոնդուրասը, Տուվալուն, Ֆիջին, Վանուատուն:

Այս երկրների քաղաքացիները ևս կարող են առանց վիզայի այցելել Վրաստան: Ի դեպ, Տուվալու և Վանուատու պետությունները չեղարկել են Ցխինվալիի և Աբխազիայի՝ որպես անկախ պետություններ ճանաչումը այն բանից հետո, երբ Վրաստանը նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Ներկայում Վրաստանի կողմից չվերահսկվող և պաշտոնապես օկուպացված համարվող տարածքների անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն:

Թողնել պատասխան