Վրաստանի նախագահական նստավայրում մեկնարկել է Հռոմի Պապի հետ հանդիպումը (ուղիղ եթեր)

Այս պահին Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրում մեկնարկել է Հռոմի Պապի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք՝ այսօր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սկսել է երկօրյա այցը Վրաստան:

Հոկտեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապը  Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում  քարոզ կկարդա: Այցի շրջանակներում Հռոմի Պապը հանդիպումներ կունենա նաև  կրոնական տարբեր համայքների անդամների հետ:

Մինչ այցի ավարտը, Պապը վրաց  պատրիարք Իլիա 2-րդի հետ կայցելի Մցխեթա քաղաքում գտնվող «Սվետիցխովելի» տաճար:

Հռոմի Պապի Վրաստան երկօրյա այցը կլուսաբանեն աշխարհի առաջատար ԶԼՄ-ները: Արտասհմանյան ավելի քան 150 լրագրող հավատարմագիր է ստացել:

Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը  Վրաստանից կմեկնի Ադրբեջան:

Ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ

Թողնել պատասխան