Ավելի քան 1մլն լարի՝ Թբիլիսիի ամանորյա միջոցառումների համար

Թբիլիսիի քաղաքապետարանը ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման համար պատրաստվում է ծախսել 1 մլն 487 հազար լարի: Այս մասին դեկտեմերի 6-ին հայտարարել է քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչության ղեկավար Իա Մաքացարիան:Նա  պարզաբանել է, որ հատկացված գումարը քաղաքապետարանի ընդհանուր բյուջեից է։

«Սա ընդհանուր բյուջեից է, որի մեջ է մտնում սպորտի, մշակույթի, քաղաքի բարեկարգման գործակալությունների և PR ոլորտների ֆինանսավորումը»,-«interpressnews.ge» լրատվականի փոխանցմամբ,  ասել է քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչության ղեկավարը:

Նրա  խոսքով,  Թբիլիսիի Հանրապետության հրապարակում (որը 2005թ․ վերանվանվել է Վարդերի հեղափոխության հրապարակ-խմբ․) դեկտեմբերի 31-ին  կայանալիք գալա համերգի վրա կծախսվի 227 հազար լարի:

Թողնել պատասխան