Աբխազիայում ՄԻ-24 ռազմական ուղղաթիռ է կործանվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքում դե ֆակտո պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-24 ուղղաթիռ է կործանվել։

«Ափսնիպրես» գործակալության տվյալներով, ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ ողջ են։

Վթարի պատճառները հետաքննվում են։ Դեպքի վայր է ժամանել Աբխազիայի դե ֆակտո արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիան։