Վրաստանի և Ուկրաինայի կրթության նախարարները հանդիպել են

Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Անդրեյ Բուտենկոյին։ Այս տեղեկությունը տարածել է Կրթության նախարարության լրատվական ծառայությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի միջև կրթության ոլորտում առկա համագործակցության զարգացման հնարավորությունները։

Գիվի Միքանաձեն ուկրաինացի գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի կրթական բարեփոխումների շրջանակում նախատեսված և իրականացված նախաձեռնություններին։

«Կողմերն ուշադրություն են հրավիրել կրթական համակարգերի զարգացման գործընթացում միջազգային համագործակցության, PISA-ի հետազոտության արդյունքների դերի և լավագույն փորձի փոխանակման կարևորության վրա։

Զրույցը վերաբերել է Վրաստանի և Ուկրաինայի միջև գիտահետազոտական ոլորտում գործընկերության խորացմանը և այս ուղղությամբ նոր համաձայնագրի կնքմանը։

Անդրեյ Բուտենկոն շնորհակալություն է հայտնել Գիվի Միքանաձեին Ուկրաինային աջակցելու և աշակերտների համար ուկրաինական համալսարաններ ընդունվելու քննությունների կազմակերպման համար։

Հանդիպման ավարտին նախարարները պատրաստակամություն են հայտնել ուժեղացնելու համագործակցությունը կրթության ոլորտում և իրականացնելու համատեղ կրթական ծրագրեր»,- նշված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։