2 տարբեր պատվաստանյութերի հետևանքը. մասնագետի կարծիք

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը խոսել է այն հետևանքների մասին, երբ մարդը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ երկու տարբեր դեղամիջոցներով:

«Տարիքային սահմանափակումների պատճառով եվրոպական շատ երկրներ երկրորդ դոզայի համար  հասարակությանն առաջարկել են Pfizer պատվաստանյութ: Օրինակ` Ֆրանսիան  և Գերմանիան դա արեցին` AstraZeneca- ի տարիքային շեմի ամբողջական վերացան համար:

Հեղինակային ամսագրում հրապարակվել են  ուսումնասիրության արդյունքներն, ըստ որոնց`  երկու տարբեր պատվաստանյութերի դեպքում  կողմնակի բարդությունների դեպքերը կտրուկ աճել են` համեմատած այն դեպքերի հետ, երբ հիվանդը ստանում էր նույն պատվաստանյութի` երկու դեղաչափ: Այս մարդիկ ավելի ուժեղ ցավեր են ունենում, ավելի ցայտուն թուլություն և բարձր ջերմություն:

Ըստ մասնագետի` շատ հնարավոր է նաև, որ 2-րդ չափաբաժնից հետո էլ  ինչ-որ պահի լրացուցիչ դոզայի կարիք լինի, այս դեպքում նշանակություն չունի, թե որ պատվաստանյութն է անձը ստանում երրորդ անգամ ՝ անկախ նրանից, թե որ դեղամիջոցն է օգտագործվել առաջին և երկրորդ պատվաստումների ժամանակ. ըստ բժշկի` մարդը մշտական ​​ դիմադրողականություն չի կարող ունենալ: COVID անձնագրերը վավերական են լինելու 6 ամիս, հնարավոր է` ​նաև 8, 10, 12 ամիս: