2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի օրացույցը

Վրաստանի հանրակրթական դպրոցներում այսօրվանից՝ հունվարի 16-ից մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

2022-2023 ուսումնական տարվա օրացույցից պարզ է դառնում, որ ուստարին 2-րդից 11-րդ դասարանցիների համար կավարտվի հունիսի 15-ին:

Հարկ է նշել, որ երկրորդ կիսամյակում կլինի, ընդհանուր առմամբ, 97 ուսումնական օր (1-ին դասարանցիների համար՝ 83 օր, 12-րդ դասարանցիների համար՝ 79 օր):

2022-2023 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ին և կավարտվի մարտի 14-ին:

1-ին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2023 թվականի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 19-ին:

Ի դեպ, առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, եղել է 74 ուսումնական օր:

Դպրոցներում երկրորդ կիսամյակի արձակուրդի օրերը