2,5 տարում պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 36 հազար 772-ի դեպքում

Ի պատասխան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի պատգամավորական հարցին Վրաստանի պաշտպանության (ՊՆ) նախարարության տրամադրած տեղեկության՝ հոգևորական ծառայության պատճառով 2,5 տարում պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 36 հազար 772-ի դեպքում:

Ըստ ՊՆ-ի՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունքից օգտվել է 10 հազար 344 ժամկետային զինծառայող, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 12 հազար 637 ժամկետային զինծառայող:

ՊՆ-ի փոխանցմամբ՝ մինչև 2022 թվականի հունիսի 3-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունքից օգտվել է 13 հազար 791 ժամկետային զինծառայող։

Ի դեպ, 2022 թվականի վերջին Վրաստանի ՊՆ-ն նախաձեռնել է Պաշտպանության օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է քննարկել և ընդունել խորհրդարանի գարնանային նստաշրջանում։ Ըստ այդմ՝ հոգևորական ծառայությունն այլևս պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հիմք չի լինելու:

Ուսանողները ուսմանը զուգահեռ զինվորական ծառայություն կանցնեն