7000 դոլարի դիմաց` Մեքսիկայով ԱՄՆ

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, որն այլ քաղաքացիների խոստացել է Մեքսիկայով ապօրինի տեղափոխել ԱՄՆ։

Ըստ նախարարության հաղորդագրության` քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 7000 ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել է Վրաստանի քաղաքացիներին Մեքսիկայով ապօրինի տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նրանցից նախապես վերցրել է գումարը և չի կատարել խոստումը։

«Ընդհանուր առմամբ, Ք.Թ.-ն հանցավոր արարք կատարելով` խաբեությամբ յուրացրել է քաղաքացիներին պատկանող 23 հազար 900 ԱՄՆ դոլարը և 2600 եվրոն։ Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով` խարդախություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 9 տարի ժամկետով։