77 տարի անց. Մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ հաղթանակի օրն է

Այսօր՝ մայիսի 9-ին, լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-ամյակը:

Մայիսի 9-ը Վրաստանում հայտարարված է որպես ոչ աշխատանքային օր։

Նշենք, որ այս օրը հետխորհրդային երկրները նշում են 1945 թվականից: Այն սահմանվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 1945 թվականի մայիսի 8-ին։ Բեռլինում ստորագրման արարողությունից հետո մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին:

Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ և արյունալի հակամարտություն: 1941-1945 թվականների պատերազմում զոհվեց ավելի քան 300 հազար մարդ։

Հատկանշական է, որ աշխարհի մի շարք երկրներ Հաղթանակի օրը նշել են մայիսի 8-ին։ Նման կոչով հանդես է եկել նաև Վրաստանի հանրության մի մասը, իշխանությունները, սակայն, նրանց դիրքորոշումը չեն կիսում։

Թբիլիսիում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը ամեն տարի Վակեի այգում է նշվել, սակայն այգու վերականգնման աշխատանքների պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանը վետերանների հավաքի համար այս տարի Կիկվիձեի այգին է առաջարկել։

Կարդացեք նաև՝

Վետերանները դրամական պարգևներ կստանան