Վրաստանի խորհրդարանը հրապարակել է հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակը. օմբուդսմենի պաշտոնի համար 19 հայտ է ներկայացվել։ Նրանք են՝
- Անա Աբաշիձե — «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար,
- Մարիկա Արևաձե — «Արևաձե, Գոնաշվիլի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան,
- Գիորգի Բուրջանաձե – Վրաստանի հանրային պաշտպանի տեղակալ,
- Լելա Գափրինդաշվիլի — «Կանանց նախաձեռնություն հանուն հավասարության» կազմակերպության ղեկավար,
- Սոփիո Դեմետրաշվիլի – Վրաստանի տեխնիկական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ,
- Թինաթին Էրքվանիա — GIPA — Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի իրավունքի և քաղաքականության դպրոցի դոցենտ,
- Եվգենյա Թավաձե — ժամանակավոր գործազուրկ,
- Ալեքսանդրե Կոբաիձե — «Երիտասարդ իրավապաշտպանների ասոցիացիայի» նախագահ,
- Լևան Կոկորաշվիլի — «Կղվարլիի շրջանի երիտասարդ իրավաբանների միության» խորհրդի նախագահ,
- Նուգզար Կոխրեիձե — «Սերունդների երկխոսություն» գիտաինտելեկտուալ ակումբի նախագահ,
- Գիորգի Մարիամիձե — «Քաղաքացիների պաշտպանության ինստիտուտի» հիմնադիր, տնօրեն,
- Սերգո Մախարաձե – «Վրաստանի մասնագիտական միությունների միության» իրավաբան,
- Մակա Մինդիաշվիլի — «Ժողովրդի ձայն»-ի հիմնադիր,
- Ջեմալ Նաթելաշվիլի – «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Նիկոլոզ Նիկոլաձե – Վրաստանի դիվանագիտական ծառայության ռեզերվ,
- Քեթևան Չաչավա — «Զարգացման և ժողովրդավարության կենտրոնի» գործադիր տնօրեն,
- Գիորգի Ցոբեխիա – «Գիորգի Ցոբեխիա և գործընկերներ» իրավաբանական ընկերության տնօրեն,
- Իագո Խվիչիա – Վրաստանի խորհրդարանի անդամ,
- Նազի Ջանեզաշվիլի — «Վրացական դատարանի հսկիչ մարմնի» տնօրեն։
Նշենք, որ գործող հանրային պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։
Խորհրդարանը պետք է ընտրի հանրային պաշտպանին՝ ամբողջական կազմի երեք հինգերորդով կամ 90 ձայնով։ Այսօր, սակայն, քաղաքական սուբյեկտներից ոչ մեկը, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանքը», խորհրդարանում չունի 90 պատգամավոր, ինչը նշանակում է, որ նոր օմբուդսմեն ընտրելու համար անհրաժեշտ են թե՛ իշխող կուսակցության, թե՛ խորհրդարանական ընդդիմության անդամների ձայները։