Վրաստանյան «Կանանց հիմնադրամի» աշխատակիցները կաշխատեն շաբաթական 4 օր, հայտարարել է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լոնդա Բերիան։
Բերիայի խոսքով՝ Վրաստանում առաջին դեպքն է, երբ կազմակերպությունը պաշտոնապես անցնում է շաբաթվա ընթացքում քառօրյա աշխատանքային գրաֆիկի։
Հիմնադրամի համար քատօրյա աշխատանքային շաբաթը նոր է սկսվել։
«Կանանց հիմնադրամի համար աշխատանքային իրավունքների թեման կարևոր է, մենք տարիներ շարունակ աշխատել ենք դրա վրա։ Այս 4-օրյա աշխատանքային շաբաթվա փորձն արդեն ունեինք արտերկրի մեր գործընկեր կազմակերպություններից։ Հիմնադրամն աշխատում է 5 օր, աշխատողները պարզապես ընտրում են իրենց հարմար 4 օր։
Աշխատանքային այս գրաֆիկը նոր է սկսվել, արդեն դրական արդյունք է տալիս»,- ասել է Լոնդա Բերիան։