Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնում Միխեիլ Չխենկելիին կփոխարինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիորգի Ամիլախվարին։ Նախարարների կաբինետում փոփոխությունների մասին տեղեկացնում են «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունները։
Ամիլախվարին այժմ ղեկավարում է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը։ Նա ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է։
Նշվում է, որ այսօր ժամը 14:00-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գիորգի Ամիլախվարիին կներկայացնի ԿԳ նախարարի պաշտոնում։
Չխենկելին ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019-ից։