Մայիսի 4-ին միասնության երթ կանցկացվի

«Ոչ լեգիտիմ կառավարությունը պետք է հրաժարական տա». այս պահանջով կիրակի՝ մայիսի 4-ին, ժամը 15:00-ին, «Իսանի» մետրոյի կայարանից մինչև Կախեթիի մայրուղու վրա գտնվող ներքին գործերի նախարարության շենք միասնության երթ կանցկացվի:

Երթի կազմակերպիչները նշել են, որ «շարունակում են պայքարել ռեժիմի դեմ»: Նրանց խոսքով, «միասնությունը ուժ է կերտում» և իրենք «միասին համառորեն և վճռականորեն դեմ են ոչ լեգիտիմ կառավարմանը:

«Ոչ լեգիտիմ, ինքնահռչակ կառավարությունը չի ներկայացնում ժողովրդի կամքը և պետք է հեռանա։ Ավելի քան 150 օր ազատության համար պայքարող ժողովուրդը ամեն օր վճռականորեն պայքարում է բռնության, ահաբեկության և անարդարության դեմ… Մենք չենք վախենում: Մենք չենք կանգնելու։ Մենք չենք հանձնվի։ Սա ազատության համար պայքար է», — ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. եվրոպամետ ցույցերը Թբիլիսում սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք»-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև 2028 թվականը օրակարգ չեն բերի եվրանդամակցության բանակցութունների մեկնարկի հարցը։