Լրագրողների իրավունքների խախտման 342 դեպք մեկ տարում. CMIS

2024 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսի 2-ը Վրաստանում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման 342 դեպք։ Այս տվյալը հրապարակել է «Մեդիաների, տեղեկատվության և սոցիալական հետազոտությունների կենտրոն» (CMIS) հետազոտական ​​կազմակերպությունը:

Ըստ CMIS-ի՝ դրանց թվում է «Բաթումելեբի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կալանավորումը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը. Ամաղլոբելիին մեղադրում են  «ոստիկանի վրա հարձակվելու» և վերջինիս ապտակելու համար։

CMIS-ը մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ հրապարակած իր զեկույցում գրել է, որ իրենց մոնիտորինգի արդյունքում բացահայտել են միջադեպեր, որոնք ներառում են.

  • ֆիզիկական հշվեհարդար,
  • անօրինական կալանք,
  • նկարահանումների արգելք,
  • հանրային հաստատության շենք մուտք գործելու արգելք,
  • տուգանքներ,
  • վիրավորանք և ֆիզիկական բռնություն:

Կազմակերպության տվյալներով.

  • Հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների օրը գրանցվել է 67 միջադեպ;
  • Նոյեմբերի 28-ից եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ՝ 169 միջադեպ։

Վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 112 դեպք. դրանցից են.

  • Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների օրը՝ 10 միջադեպ;
  • Եվրոպամետ բողոքի ցույցի օրվանից ի վեր՝ 85 միջադեպ։

Լրագրողներին մեկ տարվա ընթացքում 77 անգամ արգելվել է նկարահանումներ կատարել, այդ թվում.

  • Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների օրը՝ 46 միջադեպ;
  • Եվրոպամետ բողոքի ցույցի օրվանից ի վեր՝ 22 միջադեպ։

Ըստ CMIS-ի, անցած տարվա ընթացքում տարբեր հիմքերով նաև ապօրինի ձերբակալվել է 13 լրատվամիջոցների ներկայացուցիչ, որոնցից մեկը՝ Մզիա Ամաղլոբելին, դեռևս կալանքի տակ է։

Վերջին մեկ տարում` Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի կառավարության 13-րդ տարում, Վրաստանը «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպության հրապարակած «Աշխարհի մեդիա ինդեքսում» 103-րդից իջել է 114-րդ տեղ՝ երկրում լրատվամիջոցների ազատության վատթարացման հիմնավորմամբ։