«Ուժը Եվրոպայում է, ուժը միասնության մեջ է». այս խորագրի ներքո մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը, Թբիլիսիում երթեր են նախատեսված:
Երթերի կազմակերպիչները նշել են՝ այդ օրը` մայիսի 9-ը, Եվրոպայի օրն է, և, հետևաբար՝ «մեր միասնության օրը»։
Երթերի կազմակերպիչները կոչ են անում. «Եկեք միասին կանգնենք և անցյալ ու ապագա սերունդներին, Եվրոպային ու աշխարհին ասենք, որ մեր կամքն անսասան է, քանի որ Վրաստանը պատկանում է Եվրոպային, իսկ Եվրոպայի խոստումը՝ վրաց ժողովրդին»:
Երթերը կմեկնարկեն ժամը 17:00-ից 18:00-ն՝ խորհրդարանի մոտից, Մարջանիշվիլիի հրապարակից, Հանրապետության հրապարակից, «Ավլաբարի» մետրոյի կայարանից և ժամը 19:00-ին կմիավորվեն Եվրոպայի հրապարակում։
«75 տարի առաջ հիմք դրվեց Եվրոպական Միությանը՝ մարդկության պատմության ընթացքում պետությունների ամենաուժեղ միությանը, որտեղ յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր քաղաքացի ազատ է և պաշտպանված արտաքին սպառնալիքներից, պետական բռնությունից, անարդարությունից և աղքատությունից։ Մենք Եվրամիության դռանն ենք հասել՝ դարեր շարունակ չհրաժարվելով մեր վրացական ինքնությունից, չհանձնվելով թշնամուն։ Եվրոպայի օրը բոլոր ազատասեր մարդկանց համար ժողովրդի կամքի հաղթանակի տոնակատարություն է չարիքի նկատմամբ», — նշել են կազմակերպիչները: