«Վրացական երազանք»-ի որոշմամբ, հանդբոլի (ձեռքի գնդակ) ազգային հավաքականը կստանա 1 միլիոն լարի դրամական պարգև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։
«Վրաստանի հանդբոլի ազգային հավաքականին կշնորհվի մեկ միլիոն լարիի չափով դրամական պարգև», — նշված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի հանդբոլի ազգային հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. նորամուտը նշել է 2024 թվականին։
2026 թվականի հունվարի 15-ից փետրվարի 1-ը Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 3 երկրում՝ Դանիայում, Նորվեգիայում և Շվեդիայում։