«Դիմադրության հարթակ»-ի ներկայացուցիչները հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորներին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և «Դիմադրության հարթակ»-ի ներկայացուցիչները հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Ավելի ուշ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն X սոցիալական ցանցում գրել է հանդիպման մասին։

Նրա խոսքով` ինքը շնորհակալ է Սալոմե Զուրաբիշվիլիին հանուն եվրոպական ապագայի պայքարում նրա ջանքերի համար։

«Մեծ պատիվ էր այսօր Թբիլիսիում հանդիպել Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ես շնորհակալ եմ նրա գործունեության համար՝ Վրաստանի համախմբման գործում ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի համար պայքարում», — գրել է Յուկնևիչենեն։