Վրաստանի Ազգային բանկի որոշմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից բանկերում ազգային արժույթով՝ լարիով եկամուտ ունեցող Վրաստանի քաղաքացիների համար հիփոթեքային վարկ ստանալու պայմաններն ավելի կխստանան։
Մասնավորապես, լարիով եկամուտ ունեցող Վրաստանի քաղաքացին չի կարող բանկերից վարկ վերցնել արտարժույթով, եթե նրան անհրաժեշտ է 750 հազար լարիի համարժեքից պակաս գումար։
Ներկայում՝ 2025 թվականի հունվարի 1-ից, ուժի մեջ է 500 հազար լարիի նվազագույն սահմանաչափը։
Արտարժույթով վարկ ստանալու սահմանափակումների կիրառումը սկսվել է 2017 թվականի հունվարի 20-ից։ Սկզբում սահմանաչափը 100 հազար լարի էր։
2019 թվականի հունվարի 23-ից սահմանաչափը բարձրացվել է մինչև 200 հազար լարի, ավելի ուշ` սահմանվել է 400 հազար լարի, իսկ 2025 թվականից՝ 500 հազար լարի։
Եվրոյով և դոլարով բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքները ցածր են լարիի համեմատ։
Եթե ազգային արժույթով տրամադրվող հիփոթեքային վարկերի տարեկան արդյունավետ տոկոսադրույքը սկսվում է 15 տոկոսից, ապա դոլարի դեպքում այս ցուցանիշը 1.5 անգամ ցածր է (10 տոկոսից), իսկ եվրոյի դեպքում՝ գրեթե կեսից (8 տոկոսից)։ Վերջնական պայմանները որոշվում են բանկի և հաճախորդի միջև անմիջական հաղորդակցությամբ։