«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում Կանանց և երեխաների հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը կգլխավորի Մարիամ Լաշխին։
Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծել է Նինո Ծիլոսանին` տարիներ շարունակ ղեկավարած Գենդերային հավասարության մշտական խորհրդի լուծարումից հետո։ Խորհրդի վերացման հիմքը «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքն էր, որի համաձայն՝ «գենդեր» բառը հանվել էր բոլոր օրենքներից։
Նորաստեղծ ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստում ընտրվել է նաև քարտուղար։ Խորհրդի անդամները այս պաշտոնում ընտրել են «Վրացական երազանք»-ից պաշտոնապես անջատված «Ժողովրդական իշխանություն» խմբի անդամ Էկա Սեփաշվիլիին։
Հանձնաժողովի անդամներն են՝ Իրմա Զավրադաշվիլին, Ռամինա Բերաձեն, Դիմիտրի Խունդաձեն, Վլադիմիր Բոժաձեն, Սալոմե Ջինջոլավան և Իլիա Ինջիան։
Մշտական խորհրդի նախկին նախագահ Նինո Ծիլոսանին արձագանքել է Մարիամ Լաշխիի ժամանակավոր նոր հանձնաժողովի նախագահի ընտրությանը` գրելով. «Հավատում եմ նրա պրոֆեսիոնալիզմին և նպատակասլացությանը, նաև բարձր մոտիվացիային և պատասխանատվությանը»։