Ռեպրեսիվ միջոցառումները սպառնում են Վրաստանի ժողովրդավարությանը. Նորվեգիայի ԱԳՆ

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ։

Հայտարարութան մեջ նշված է, որ Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» ևս մեկ լուրջ հետընթաց է ժողովրդավարությունից։

«Մենք միանում ենք Եվրամիության այն հայտարարությանը, որ Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» ևս մեկ լուրջ հետընթաց է երկրի ժողովրդավարության առումով»։

ԱԳՆ-ն նշել է, որ ռեպրեսիվ միջոցառումները սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հիմքերի գոյությանը և նրա քաղաքացիների ապագային ազատ և բաց հասարակությունում։