«Ղրմաղելե» մետրոյի կայարանի մոտ մարդ է սպանվել

Թբիլիսիի «Ղրմաղելե» մետրոյի կայարանի մոտ սպանվել է մեկ տղամարդ, վիրավորվել՝ երկուսը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ՆԳՆ-ի տվյալներով՝ գործով ձերբակալվել է մեկ անձ։

Նրանց խոսքով՝ մեղադրյալները վիճել են տուժածների հետ, սառը զենքով վիրավորել երեք անձի ու փախել դեպքի վայրից։

Երեք վիրավորներն էլ տեղափոխվել են կլինիկա, նրանցից մեկը մահացել է կլինիկա տեղափոխվելուց մի քանի րոպե անց։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի «լ» ենթաբաժնի համաձայն` երկու կամ ավելի անձանց նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության փորձ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։