Եվրախորհրդարանի պատգամավոր Լենա Շիլինգը (Կանաչներ/Եվրոպական ազատական կուսակցություն, Ավստրիա) մտահոգված է Մզիա Ամաղլոբելիի դատավարության ընթացքով։
Պատգամավորի խոսքով` ինքն ուշադիր հետևում է լրագրողի գործին և սերտ կապի մեջ է նրա գործընկերների հետ։
«Ես այցելեցի Վրաստան և ուզում եմ ուշադրություն հրավիրել հատկապես լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործի վրա. Նա արդեն 145 օր է, ինչ անօրինական կալանքի տակ է, և ես իսկապես մտահոգված եմ։ Ուզում եմ նրա անունը ներառել մեր օրակարգում, ուշադիր հետևել նրա գործին։ Մենք շատ սերտ կապի մեջ ենք նրա շրջապատի բոլոր լրագրողների հետ», — ասել է Շիլինգը «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հանդիպման ժամանակ։