Նաթիա Թուրնավան 300 հազար լարիից ավելի աշխատավարձ է ստացել անցյալ տարի

Վրաստանի Ազգային բանկի ներկայիս նախագահ Նաթիա Թուրնավան (ղեկավարում է 2024 թվականից) անցյալ տարի ստացել է 349 հազար 40 լարի աշխատավարձ։

Դրա մասին նա գրել է 2025 թվականի ապրիլի 29-ին լրացրած հայտարարագրում։

Հայտարարագրի համաձայն` Թուրնավան «Վրաստանի բանկ»-ում բացված ավանդի վրա ունի 100 հազար եվրո, իսկ այլ հաշիվներում գրանցված է համեմատաբար համեստ գումար։