ԵԽ-ն բողոքի ցույցերին առնչվող գործերը փոխանցել է ուժեղացված վերահսկողության. GYLA

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) ողջունում է Վրաստանում մարդու իրավունքների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի պատշաճ գնահատականը։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կշարունակեն ակտիվորեն աշխատել Վրաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին թարմացված տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ», — ասված է GYLA-ի հայտարարության մեջ։

Ըստ տեղեկության՝ հունիսի 10-12-ը Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների նստաշրջանի շրջանակներում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները գնահատել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման ընթացքը։

Նախարարների կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել Հատուկ քննչական ծառայության մեխանիզմը վերացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ և կոչ արել պետությանը ձեռնպահ մնալ այս նախաձեռնության վերջնական ընդունումից և իրականացնել միջոցառումներ՝ այս մարմնի անկախությունն ու արդյունավետությունն ապահովելու համար։