Քաղաքական գործիչ, «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության հիմնադիր և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկին՝ Էլենե Խոշտարիային դատարանը տուգանել է 4000 լարիի չափով՝ Facebook-ում արված գրառման համար։ Գրառումը վերաբերում էր «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեին։
Խոշտարիային մեղադրել են «վրացական պետական քաղաքական պաշտոնյային վիրավորելու» համար։
Քաղաքական գործիչը, տուգանքի հետ մեկտեղ, երեք տարով զրկվել է զենք կրելու իրավունքից։
Որոշումն այսօր առավոտյան կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Թեթրաուլին։ Խոշտարիան չի մասնակցել նիստերից ոչ մեկին։
Դատավորի որոշմամբ՝ Խոշտարիան պետք է վճարի տուգանքը յոթ օրվա ընթացքում` տուգանքի մասին որոշումը ստանալուց հետո ։
Հիշեցնենք. անցյալ շաբաթ նույն մեղադրանքով դատարան են կանչվել ավելի քան 20 լրագրող, քաղաքական գործիչ և ակտիվիստ։
Թվարկվածները տուգանվել են տարբեր չափի գումարով։