Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը արձագանքել է Վրաստանում ընդդիմության առաջնորդների ձերբակալությանը։
«Ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունը հարձակում է Վրաստանի ժողովրդավարական հիմքերի վրա, որոնք օրեցօր քայքայվում են», — գրել է Մարտա Կոսը X հարթակում։
Նրա խոսքով` ինքը կանգնած է Վրաստանում ազատ և բազմակարծիք հասարակության համար պայքարողների կողքին և կոչ է անում ազատ արձակել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին և անարդարդարացիորեն կալանավորված անձանց։
Ընդդիմադիր առաջնորդները կալանավորվել են «Վրացական երազանք»-ի խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու կամ դրա համար նշանակված գրավը չվճարելու համար։