Վրացական «Պուբլիկա» լրատվամիջոցի փոխանցմամբ` լրագրողներին թույլ չեն տվել տեսախցիկներով մտնել Թբիլիսիի քաղաքային դատարան, իսկ բակում սահմանափակվել է նաև հեռախոսներով նկարահանումը։
Լրագրողները չեն կարող տեսանկարահանել ցույցերի ժամանակ ձերբակալված բանտարկյալների դատավարության ընթացքը։ Լրատվամիջոցներին թույլատրվելու է նիստերին մասնակցել միայն դատավորի թույլտվությամբ։ Լրագրողները դիմում են գրել թույլտվություն ստանալու համար:
Նրանք ստիպված են հարցաքննվողներին նկարահանել դատարանի բակից դուրս։