Ռուսական ըկերությունը լիցքավորման կայաններ է արտահանելու Վրաստան

Ռուսական Sitronics Electro ընկերությունը (Sitronics Group-ի մաս) նախատեսում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ արտահանել Վրաստան և Ղրղզստան։ Այս տեղեկությունը netgazeti.ge-ի փոխանցմամբ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Գուրլենովը։

Ընկերության հաղորդմամբ՝ առաջին կայաններն արդեն իսկ մատակարարվել են Հայաստան։

«Մենք արտահանման ծրագրեր ունենք։ Արդեն առաջին օրինակներն ուղարկել ենք Հայաստան, աշխատում ենք հետխորհրդային երկրների ուղղությամբ։ Գործընկերներ ունենք Վրաստանում, Ղրղզստանում և պատրաստվում ենք կայաններ մատակարարել այդ երկրներ», — ասել է Գուրլենովը։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական լիցքավորման կայաններն ավելի թանկ են, քան չինականները, դրանք երկրներին առաջարկում են «բարձր հզորությամբ բարդ լուծումներ, որոնք հեշտացնում են արտաքին շուկաներ մուտք գործելը»։